National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Տնկանյութի հավաստագրման համար առաջարկվել է սահմանել բազային տուրքի հնգապատիկի չափով տուրք
1 / 4

Օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բազային տուրքի հնգապատիկի չափով տուրք տնկանյութի հավաստագրման համար՝ 5000 դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը:

Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում:

«Սերմերի մասին» օրենքի համաձայն սերմերի հավաստագրումն իրականացվում է 2005 թ., սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, ապա անհրաժեշտություն է առաջացել  փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի ներկայացմամբ՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացության է տվել օրենքի նախագծին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը եւ «Մաքսային կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am